Logo

Լևանդովսկիի ժամացույցը գողացել են ինքնագրեր բաժանելու ժամանակ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
12:18 / 20.08.2022• ՍՊՈՐՏ
null

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ. ֆուտբոլիստին կողոպտել են հենց այն ժամանակ, երբ նա ինքնագրեր էր բաժանում ակումբի մարզաբազայի մոտ, գրում է NDTV Sports-ը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին: Լեհ հարձակվողը կանգ է առել մեքենայով ու պատուհանից ինքնագրեր ստորագրել: Այդ ժամանակ կողոպտիչը բացել է հարձակվողի մեքենայի ուղևորի դուռն ու Լևանդովսկիի ձեռքից հանել 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցը:

Ռոբերտ Լևանդովսկին փորձել է հասնել ավազակին, սակայն չի հաջողվել: Դեպքից անմիջապես հետո հաղորդում է եղել ոստիկանություն, մեկ ժամ չանցած՝ գողին հայտնաբերել են: Պարզվել է, որ 19-ամյա երիտասարդը թաքնված է եղել թփերի մեջ: Նրան ձերբակալել են, իսկ ժամացույցը վերադարձվել է ֆուտբոլիստին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ