Սենեգալի հավաքականի և «Բարսելոնայի» եզրային պաշտպան Մուսա Վագեն կարիերան կշարունակի խորվաթական «Գորիցայում», հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ:
Agreement with HNK Gorica for transfer of Moussa Wague
— FC Barcelona (@FCBarcelona) July 19, 2022
Կատալոնական ակումբը գործարքի մասին այլ մանրամասներ չի հաղորդել: 23-ամյա Վագեն 2018 թվականի ամռանը բելգիական «Էյպենից» 5 միլիոն եվրոյով համալրել էր «Բարսելոնայի» 2-րդ թիմի կազմը,իսկ 1 տարի անց՝ գլխավոր թիմի:
Սենեգալցին 2019/2020 մրցաշրջանի 2-րդ հատվածը վարձավճարով անցկացրել էր ֆրանսիական «Նիսում», իսկ 2020/2021 մրցաշրջանի առաջին հատվածը՝ հունական ՊԱՕԿ-ում:


