Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան խոսել է Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի և իր նախկին թիմակից, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին:
«Կամպ Նոու» մարզադաշտում խաղալը միշտ հրաշալի է: Նշանակություն չունի՝ ընկերական խաղ է, թե Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Կանենք ամեն հնարավորը՝ «Բարսելոնային» հաղթելու համար: Յուրահատուկ հանդիպում է լինելու:
«Բավարիան» «երես է տվել» Լևանդովսկիին, քանի որ մենք միշտ մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր ենք նվաճել, բայց հիմա դա մեզ չի հետաքրքրում»,- Գորեցկայի խոսքը մեջբերում է TZ-ն:
34-ամյա Լևանդովսկին «Բավարիայում» խաղացել է 2014-ից 2022 թվականներին, իսկ հետո տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», որի կազմում անցկացրած 14 խաղում խփել է 16 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում:
«Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: