Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունում։
Վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց մրցաձևի պայքարում Հայաստանի ներկայացուցիչը խոցել է 386 միավոր և գրավել առաջին տեղը:
Հայ հրաձիգը նաև կրկնել է երիտասարդների աշխարհի ռեկորդը:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը ևս 2 մեդալ էր նվաճել հրաձգության աշխարհի առաջնությունում:


