Logo

Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան չեմպիոն

Հեղինակ
Հրայր Նազարյան
21:10 / 26.08.2022• Ձյուդո
null

Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սան Գոռ Կարապետյանի հաղթանակով է ավարտվել Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության մինչև 81 կգ քաշայինների պայքարը։

Հայ մարզիկը եզրափակիչում հաղթել է ուզբեկ Ալիշեր Սամանովին և նվաճել է ոսկե մեդալը։ Եզրափակիչի ճանապարհին Կարապետյանը պայքարից դուրս էր թողել խորվաթ Բրունո Ռոզգային, նիդեռլանդցի Պեպեյն Կրակին, ադրբեջանցի Ջամալ Բագիշովին և սերբ Դուշան Գրախովացին։

Գոռ Կարապետյանը երրորդ մեդալը նվաճեց ընթացիկ մրցաշրջանում, որի ընթացքում դարձել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնության և գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր։

Օգոստոսի 26-ին տատամի դուրս եկած հայ մարզիկներից առավել հաջող էր ելույթ ունեցել Գոռ Սաֆարյանը (50 կգ), որը, իր հաշվին գրանցելով երկուական հաղթանակ և պարտություն, գրավել էր 5-րդ տեղը։ Սաֆարյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր ղազախ Դիաս Ժոլդիբաևին։

Հաջողության չեն հասել 55 կգ քաշայիններ Վահե Աղասյանը (1-ական հաղթանակ և պարտություն) ու Էրիկ Սաղաթելյանը (1 պարտություն)։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջնությանը մասնակցելու է նաև Արսեն Հայրապետյանը (մինչև 90 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ