Հրապարակվել է Tuttosport-ի սահմանած Golden Boy մրցանակի հավակնորդների տասնյակը: Մրցանակը տրվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:
Ըստ Football Benchmark-ի՝ մրցանակը կշնորհվի կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին, որն ազգային թիմի հետ ամռանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն:
Golden Boy-ի հավակնորդները
- 1. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
- 2. Ժոաու Նևեշ (ՊՍԺ, Պորտուգալիա)
- 3. Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ, Ֆրանսիա)
- 4. Ալեխանդրո Գառնաչո («Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինա)
- 5. Պաու Կուբարսի («Բարսելոնա», Իսպանիա)
- 6. Սավիո Մորեյրա («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա)
- 7. Ռիկո Լյուիս («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)
- 8. Ալեքսանդր Պավլովիչ («Բավարիա», Գերմանիա)
- 9. Կոբի Մայնու («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
- 10. Յորել Հատո («Այաքս», Նիդերլանդներ)