Logo

Golden Boy. Հայտնի է՝ ով է ճանաչվել աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

13:36 / 29.10.2023Ֆուտբոլ
Ջուդ Բելինգեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հաղթել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի՝ Golden Boy մրցանակը:

Marca-ին հայտնի է դարձել, որ անգլիացին հսկայական առավելությամբ առաջին տեղն է գրավել Tuttosport-ի անցկացրած քվեարկությունում, որին մասնակցում են աշխարհի առաջատար մարզական լրատվամիջոցները:

20-ամյա ֆուտբոլիստը մրցանակը կստանա դեկտեմբերի 4-ին: Նախորդ երկու տարիներին նա երկրորդ տեղն է գրավել՝ զիջելով «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Պեդրիին և Գավիին:

Բելինգեմը կդառնա «Ռեալի» պատմության առաջին ֆուտբոլիստը, որն արժանանում է Golden Boy-ին:

Սպասվում է, որ հոկտեմբերի 20-ին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ անգլիացին «Ֆրանս ֆուտբոլի» կողմից կստանա նաև Ռայմոն Կոպայի անվան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա