Logo

Հայտնի է «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:55 / 17.10.2022ՍՊՈՐՏ
Բենզեմա-Ոսկե գնդակ

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կստանա «Ոսկե գնդակ» մրցանակը, հաղորդում է Marca-ն:

Իսպանական պարբերականը նաև տեղեկացրել է, որ աշխարհի լավագույն դարպասապահի մրցանակը կստանա Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին կարժանանա կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին:

Հիշեցնենք, որ France Football ամսագրի կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 17-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ