Logo

Տուդորն ասել է, որ «Յուվենտուսի» 10 ֆուտբոլիստ փոխարինում է խնդրել «Ռեալի» դեմ խաղում

00:50 / 03.07.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը հայտնել է, որ թիմի 10 ֆուտբոլիստ փոխարինում է խնդրել Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի խաղում (0-1).

«Ծանր պայմաններում էինք խաղում։ 10 ֆուտբոլիստ փոխարինում է խնդրել։ Նրանք շատ հոգնած էին։ Մի շարք գործոններ նպաստել էին դրան` շոգը, օդի խոնավությունն ու սթրեսը։ Երկար մրցաշրջանն ավարտվեց. ֆուտբոլիստները լուրջ սթրես են տարել, ինչը խլել է նրանց էներգիան։ Այն պայմանները, որոնք կային խաղի ժամանակ, իրոք ծանր էին»,- նշել է խորվաթ մասնագետը, որի խոսքը մեջբերում է Goal-ը։

«Ռեալ» - «Յուվենտուս» հանդիպման ժամանակ Մայամիում օդի ջերմաստիճանն առավելագույնը եղել է 31°C աստիճան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ