Բրիտանական հանրահայտ Goal.com պորտալը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցուցակը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը:
Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ռմբարկու Վինիսիուս Ժունիորն է, իսկ եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան:
Լավագույն տասնյակում են նաև Կիլիան Մբապեն («Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա»), Հարի Քեյնը («Բավարիա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Քոուլ Փալմերը («Չելսի») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»)։
Հիշեցնենք, որ 2024-ին «Ոսկե գնդակի» դափնեկիր էր դարձել «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին: