Logo

Goal-ը կազմել է 21-րդ դարում հարձակման լավագույն եռյակները

10:58 / 08.04.2025Ֆուտբոլ
null

Հեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները:

Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի» MSN եռյակը՝ Լիոնել Մեսի – Լուիս Սուարես – Նեյմար: Հարավամերիկացիների տրիոն կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի:

Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված BBC եռյակը՝ Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու:

Goal.com-ի վարկածով 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի հարձակման լավագույն եռյակները.

1. Լիոնել Մեսի - Լուիս Սուարես - Նեյմար («Բարսելոնա»)

2. Կարիմ Բենզեմա - Գարեթ Բեյլ - Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»)

3. Թյերի Անրի – Սամուել Էտո'Օ – Լիոնել Մեսի («Բարսելոնա»)

4. Կրիշտիանու Ռոնալդու – Կառլոս Տևես – Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»)

5. Մոհամեդ Սալահ – Ռոբերտո Ֆիրմինո – Սադիո Մանե («Լիվերպուլ»)

6. Ռոբեր Պիրես - Դենիս Բերգկամպ - Թյերի Անրի («Արսենալ»)

7. Կիլիան Մբապե - Էդինսոն Կավանի - Նեյմար (ՊՍԺ)

8. Պեդրո – Էդեն Ազար – Դիեգո Կոստա («Չելսի»)

9. Մարիո Գյոտցե – Ռոբերտ Լևանդովսկի – Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ»)

10. Հալկ - Ռադամել Ֆալկաո - Սիլվեստրե Վարելա («Պորտու»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ