Logo

Կուրտուան խոստովանել է, որ Տրենտը դարձել է իր «մղձավանջը»

22:54 / 02.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է, որ թիմի նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը դարձել է իր «մղձավանջը»:

«Մարզումների ժամանակ նրա հարվածները, տուգանայիններն ու անկյունայիններն անհավանական են։ Ես նման մակարդակի հարվածներ ու օդային փոխանցումներ չեմ տեսել։

Որպես դարպասապահ` կարող եմ ասել, որ նա ինձ համար «մղձավանջ» է։ Տրենտը քեզ զգոն է պահում և ստիպում աշխատել քրտնաջան` գնդակը հետ մղելու համար։ Նա մեզ ստիպում է կատարելագործվել»,- ասել է բելգիացի դարպասապահը, որի խոսքը մեջբերում է Goal-ը։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հունիսին է 10 միլիոն եվրոյով «Լիվերպուլից» տեղափոխվել «Ռեալ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ