Հեղինակավոր Goal.com-ը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն տրանսֆերները։
Ցանկը գլխավորել է սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչը, որին «Նոթինգեմ Ֆորեսթն» իտալական «Ֆիորենտինայից» ձեռք է բերել 12 միլիոն ֆունտ ստերլինգով։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն տրանսֆերները
1. Նիկոլա Միլենկովիչ - «Ֆիորենիտնայից» տեղափոխվել է «Նոթինգեմ Ֆորեսթ», 12 միլիոն ֆունտ ստերլինգ,
2. Էլիոթ Անդերսոն - «Նյուքասլից»՝ «Նոթինգեմ Ֆորեսթ», 35 միլիոն ֆունտ ստերլինգ,
3. Սանդեր Բերգե - «Բարնլիից»՝ «Ֆուլհեմ», 25 միլիոն ֆունտ ստերլինգ,
4. Նուսայիր Մազրաուի - «Բավարիայից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 13 միլիոն ֆունտ ստերլինգ,
5. Լիեմ Դելափ - «Հալ Սիթիից»՝ «Իպսվիչ Թաուն», 20 միլիոն ֆունտ ստերլինգ,
6. Ֆակունդո Բուոնանոտե - «Բրայթոնից»՝ «Լեսթեր», վարձակալություն,
7. Ջեյդոն Սանչո - «Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Չելսի», վարձակալություն,
8. Մաքսենս Լակրուա - «Վոլֆսբուրգից»՝ «Քրիսթալ Փելաս», 15 միլիոն ֆունտ ստերլինգ,
9. Ժորժինյո Ռյուտեր - «Լիդսից»՝ «Բրայթոն», 40 միլիոն ֆունտ ստերլինգ,
10. Իլման Նդիայ - «Մարսելից»՝ «Էվերթոն», 15 միլիոն ֆունտ ստերլինգ։