Logo

Goal. Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա»

18:08 / 10.03.2025Ֆուտբոլ
null

«Սանթոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Նեյմարը չի վերադառնա «Բարսելոնա», գրում է Goal-ը։

«Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն բացառել է բրազիլացի ֆուտբոլիստի` ակումբ վերադարձի բոլոր տարբերակները։

Կատալոնական ակումբի ղեկավարներն ու մարզչական շտաբը դժգոհ են 33-ամյա եզրային հարձակվողի ֆիզիկական վիճակից։ Ըստ նրանց` Նեյմարը տարեցտարի կորցնում է մարզավիճակը։

Դրանից բացի, «Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարը հանդերձարանում կարող է բացասական ազդեցություն ունենալ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման վրա։

Ավելի վաղ Sport.es-ը գրել էր, որ Նեյմարի գործակալ Պինի Զահավին ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային» ու «Բավարիային»։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017թթ., 186 խաղում խփել է 105 գոլ, կատարել 76 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա