Logo

Goal. Իտալական գրանդը ցանկանում է ձեռք բերել Էնդրիկին

15:17 / 13.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Goal-ը։

«Բիանկոներին» դեռ նախորդ ամռանն էր ցանկանում ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին, բայց գործարքը չկայացավ։

Այդ ժամանակ «Լոս Բլանկոսն» Էնդրիկի տեղափոխության հարցում մերժել էր նաև իսպանական ու գերմանական մի շարք ակումբների առաջարկները։

19-ամյա ֆուտբոլիստն ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով ուզում է հեռանալ «Արքայական ակումբից»։ Նա ընթացիկ մրցաշրջանում առհասարակ զրկված է խաղային պրակտիկայից ու ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Երիտասարդ ֆուտբոլիստի գլխավոր նպատակերից մեկն աշխարհի 2026թ. առաջնությանը մասնակցելն է։

Իսպանիայի Լա լիգայի և Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ