Logo

Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թոփ-10-ը

17:42 / 26.06.2023Ֆուտբոլ
null

Բրիտանական Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» թեկնածուների ցուցակը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակի այս տարվա գլխավոր հավակնորդը ֆրանսիական ՊՍԺ-ին հրաժեշտ տված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է:

36-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ ավարտված մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում հետ տարին անընդմեջ նվաճել էր Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը հուլիսին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»:

«Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը՝ ըստ Goal.com-ի

  • 1. Լիոնել Մեսի (ՊՍԺ/«Ինտեր Մայամի», Արգենտինա)
  • 2. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  • 3. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  • 4. Վինիսիուս («Ռեալ», Բրազիլիա)
  • 5. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)
  • 6. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)
  • 7. Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»/«Բարսելոնա», Գերմանիա)
  • 8. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի», Նիգերիա)
  • 9. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)
  • 10. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա)

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է, որը 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր Մադրիդի «Ռեալից» և ազատ գործակալի կարգավիճակում համալրել Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Իթիհադի» կազմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ