Logo

Goal. Ազարը կրկին վնասվածք է ստացել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
Goal. Ազարը կրկին վնասվածք է ստացել - Goal. Ազարը կրկին վնասվածք է ստացել
Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 9 տուր

01 Դեկտեմբեր 2021 - 00:00

1

Ռեալ Մադրիդ

0

Ատլետիկ Բիլբաո

1 - 0 Կարիմ Բենզեմա - 40`

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մկանային վնասվածք է ստացել՝ հաղորդում է Goal-ը:

Ազարի ապաքինման գործընթացը երկար չի տևի, ուստի «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի հերթական վնասվածքի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածի: Ազարը միաժամանակ մարսողական համակարգի խնդիրներ ունի:

Ըստ աղբյուրի՝ բելգիացին միանշանակ բաց կթողնի «Ատլետիկի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղը, որը կայանալու է դեկտեմբերի 1-ի կեսգիշերին:

Հատկանշական է, որ Ազարը բաց է թողել «Ռեալի» վերջին 3 հանդիպումները:

30-ամյա բելգիացին «Ռեալի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա