Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պատասխանել է Անգլիայի գավաթում օգտագործվող Mitre Ultimax Pro գնդակի վերաբերյալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետայի քննադատություններին, հաղորդում է The Athletic-ը:
«Mitre’s Ultimax Pro գնդակը, որն օգտագործվում է Անգլիայի գավաթում և FA-ի մյուս բոլոր մրցաշարերում, համապատասխանում է ՖԻՖԱ-ի չափանիշներին, այն փորձարկվել էր մինչև այս:
Մենք վստահ ենք, որ այս գնդակները բարձր որակի են և խնդիրներ չեն առաջացնում:
Չնայած մարզչական մտահոգություններին, FA-ն շարունակում է վստահ լինել, որ գնդակը գործում է ամենաբարձր չափանիշներով` ապահովելով արդարություն մրցաշարերում»,- ասել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի խոսնակը: