Logo

20 կգ ավելորդ քաշ. Ժորիս Նյանյոնին նոր թիմում շփոթել են պահակի հետ (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:24 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Ժորիս Նյանյոն

Ֆրանսիացի պաշտպան Ժորիս Նյանյոնն ավելորդ քաշի պատճառով լքել է իսպանական «Սևիլիան», իսկ հունվարին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել ֆրանսիական «Սենտ-Էթյեն»: Նյանյոնը 20 կգ ավելորդ քաշ է հավաքել, որից հետո՝ աշնանը, իսպանական թիմը խզել է ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը:

Զավեշտալի դեպք է գրանցվել, երբ Նյանյոնը ժամանել է «Սենտ-Էթյենի» մարզաբազա: Խաղընկերներից մեկը և ակումբի աշխատակիցները նրան շփոթել են պահակի հետ՝ հայտնում է Le Parisien-ը:

Նյանյոնի չափազանց վատ ֆիզիկական վիճակի պատճառով ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Պասկալ Դյուպրան հրավիրել է ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալյային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա