Մյունխենի «Բավարիան» պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության է հասել թիմի հարձակվող Սերժ Գնաբրիի հետ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերում։
Ըստ աղբյուրի՝ առաջիկայում ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ։ 27-ամյա Գնաբրին «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից։
Ակումբում անցկացրած 171 խաղում նա խփել է 64 գոլ, կատարել 40 արդյունավետ փոխանցում։


