Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի վինգեր Սերժ Գնաբրին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ստացել էր ազդրի հետին մկանի վնասվածք և չի բացառվում, որ բաց կթողնի տնային Եվրո-2024-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին մյունխենյան գրանդի կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել է 5 գոլի և 2 ասիստի հեղինակ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։