Logo

Գլուշակովը նշել է, թե որ հավաքականն է Եվրո-2024-ի գլխավոր հիասթափությունը

15:39 / 22.06.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը նշել է, թե որ հավաքականն է Եվրո-2024-ի գլխավոր հիասթափությունը.

«Եվրո-2024-ում հիասթափեցրել են խորվաթները և առաջին խաղում սերբերը։ Եթե խոսենք Անգլիայի հավաքականից, կարևոր չէ` ձանձրալի ֆուտբոլ է խաղում, թե՝ ոչ։ Թիմն առաջին տեղում է խմբում։ Ավելի լավ է ձանձրալի խաղով բոլոր հանդիպումները հաղթել 1-0, բայց նվաճել տիտղոսը։ Յուրաքանչյուր ոճ ունի իր երկրպագուն, իսկ բոլոր հավաքականները` աջակիցների բանակը»,- մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը Եվրո-2024-ի երկրորդ տուրից հետո վաստակել է 1 միավոր և եզրափակում է B խումբը։ Զլատկո Դալիչի գլխավորած թիմը պայքարը շարունակելու համար վերջին խաղում պետք է հաղթի Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականին։ Անգլիան 4 միավորով գլխավորում է C խումբը։ Սերբիան նույնպես այդ խմբում է, ունի 1 միավոր և վերջին տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ