Ռուս կիսապաշտպաններ Դենիս Գլուշակովը և Վլադիսլավ Պենտելեևը հեռացել են «Ուրարտուից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա Գլուշակովը երևանյան ակումբ էր տեղափոխվել այս տարվա փետրվարին և «Ուրարտուում» 12 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։
Պենտելեևը նույնպես նախորդ ձմռանն էր միացել Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին։ 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է միայն 6 հանդիպման։