Logo

Globo. Բրազիլիան 2026թ. մարտին թոփ մրցակիցների հետ ընկերական հանդիպումներ կանցկացնի

12:19 / 17.11.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականը 2026թ. մարտին ընկերական հանդիպումներ կանցկացնի Խորվաթիայի ու Ֆրանսիայի թիմերի հետ, հայտնում է Globo Esporte-ն։

Հանդիպումները կկայանան ԱՄՆ-ում։ «Պենտակամպիոնները» Ֆրանսիային կհանդիպեն Բոստոնում, իսկ Խորվաթիային` Օռլանդոյում։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) տեղեկությունը, մեծ հավանականությամբ, կհաստատի նոյեմբերի 18-ին՝ Թունիսի հետ ընկերական հանդիպումից հետո։

Ֆրանսիայի ու Խորվաթիայի հետ խաղերով Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կպատրաստվի աշխարհի 2026թ. առաջնությանը։

Սպասվում է, որ նախքան Մունդիալի մեկնարկը բրազիլացիները հունիսին ևս մեկ կամ երկու ընկերական մրցավեճ կանցկացնեն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ