Logo

Globe Soccer Awards. Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի հավակնորդները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:10 / 20.10.2022ՍՊՈՐՏ
Globe Soccer Awards-2022

Հայտնի են Globe Soccer Awards-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի կոչման հավակնորդները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն են՝ Կարիմ Բենզեման, Տիբո Կուրտուան, Վինիսիուսը, Լուկա Մոդրիչը (բոլորը՝ «Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Կևին Դե Բրույնեն, Էրլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը, Ժոաու Կանսելուն, Ռիյադ Մահրեզը (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդուն, Կազեմիրոն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Լիոնել Մեսին, Կիլիան Մբապեն, Նեյմարը (բոլորը՝ ՊՍԺ), Սեբաստյեն Ալեն («Բորուսիա Դորտմունդ»), Չիրո Իմոբիլեն («Լացիո»), Հարի Քեյնը, Հին Մին Սոնը (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Յոզուա Կիմիխը, Սադիո Մանեն (երկուսն էլ՝ «Բավարիա»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Մոհամեդ Սալահը, Լուիս Դիասը (բոլորը՝ «Լիվերպուլ») և Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ»):

Տարվա լավագույն մարզչի հավակնորդներն են Կառլո Անչելոտին («Ռեալ»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Չավին («Բարսելոնա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ժոզե Մոուրինյոն («Ռոմա»), Յուլիան Նագելսմանը («Բավարիա»), Ստեֆանո Պիոլին («Միլան»), Մաուրիսիո Պոչետինոն, Սոնիա Բոմպաստորը («Լիոնի» կանանց թիմ), Սերժիու Կոնսեյսաուն («Պորտու»), Ունայ Էմերին («Վիլյառեալ»), Աբել Ֆերեյրա («Պալմեյրաս»), Ռենատո Գաուչոն («Ֆլամենգո»), Լուչիանո Սպալետին («Նապոլի»), Արնե Սլոտը («Ֆեյենորդ»), Մարտինա Ֆոս-Տեկլենբուրգը (կանանց Գերմանիայի հավաքական), Սարինա Վիգմանը  (կանանց Անգլիայի հավաքական), Սիմոնե Ինձագին («Ինտեր»), Օլիվեր Գլազները («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»):

Հաղթողները հայտնի կդառնան նոյեմբերի 17-ին Դուբայում (ԱՄԷ) կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին France Football-ի վարկածով «Ոսկե գնդակ» մրցանակը ստացել էր «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ