Հայտնի է դարձել, թե ով է Globe Soccer Awards-ի կողմից արժանացել «բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու» մրցանակին։
Այն բաժին է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը մրցաշրջանի առաջին մասն անցկացրել է «Յուվենտուսում»։
2021 թվականին պորտուգալացին 46 գոլի հեղինակ է դարձել։ Ավելի լավ ցուցանիշներ ունեն Կարիմ Բենզեման («Ռեալ», 47), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 49), Էրլինգ Հալանդը («Բորուսիա», 49), ու Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 69):