Դուբայում ընթացող Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ճանաչվեց տարվա լավագույն թիմ:
«Ռեալը» նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:
«Ռեալը» գլխավորող իտալացի Կառլո Անչելոտին էլ ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ: «Արքայական ակումբից» անգլիացի Ջուդ Բելինգեմը ճանաչվեց տարվա լավագույն կիսապաաշտպան, բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը` լավագույն հարձակվող: