Հայտնի է դարձել Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում ևս երկու անվանակարգի հաղթող։
2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ստացել է «Մարադոնայի մրցանակը»՝ տարվա լավագույն ռմբարկուի կոչումը։
2021 թվականին լեհ հարձակվողը 69 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։