Հայտնի են 2025 թվականի Globe Soccer Awards-ի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթելու հավակնորդները:
Մրցանակին են հավակնում Ուսման Դեմբելեն, Դեզիրե Դուեն, Աշրաֆ Հաքիմին, Խվիչա Կվարացխելիան, Ֆաբիան Ռուիսը, Վիտինյան, Ջանլուիջի Դոնարուման, Էռլինգ Հոլանդը, Վիկտոր Դյոկերեշը, Դեկլան Ռայսը, Ալեքսանդր Իսակը, Ֆլորիան Վիրցը, Մոհամեդ Սալահը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Հարի Քեյնը, Մայքլ Օլիսեն, Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալը, Ռաֆինյան, Պեդրին, Լաուտարո Մարտինեսը, Սքոթ Մաքթոմինեյն ու Քոուլ Պալմերը:

Նախորդ տարի մրցանակը նվաճել էր Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը:


