
Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի ևս մի քանի անվանակարգերի հաղթողներ:
Անցնող տարվա լավագույն ակումբ է ճանաչվել «Չելսին», որը դարձավ Չեմպիոնների լիգայի ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող:
Կանանց պայքարում լավագույնը «Բարսելոնան» է, որը 2021 թվականին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր:
Լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսիա Պուտելյասը: