Logo

Գլխավոր մրցավարը խաղից հետո չի սեղմել Պուլիշիչի ձեռքը

18:41 / 02.07.2024Ֆուտբոլ
null

Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլում կայացած ԱՄՆ – Ուրուգվայ հանդիպումից հետո գլխավոր մրցավարը չի սեղմել ամերիկացի Կրիստիան Պուլիշիչի ձեռքը։

Խաղի վերջում ԱՄՆ-ի հավաքականի ավագը պարզել է ձեռքը, սակայն մրցավար Կևին Օրտեգան հրաժարվել է ձեռքսեղմումից։ Իտալական «Միլանի» ֆուտբոլիստը սեղմել է մրցավարի օգնականներից մեկի ձեռքը։

Հանդիպման ընթացքում Պուլիշիչը մի քանի անգամ բղավել էր մրցավարի վրա։

Հիշեցնենք, որ այդ խաղում ամերիկացիները պարտվել էին նվազագույն հաշվով ու դուրս մնացել հետագա պայքարից։ Ուրուգվայի հավաքականը 100 տոկոսանոց ցուցանիշով էր ավարտել ԱՄՆ-ում անցկացվող Կոպա Ամերիկայի խմբային փուլը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա