Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր։
Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է երկրորդ տեղով՝ ընդհանուր հաշվարկում ճանաչվելով երրորդը։ Մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 117 մարզիկներ։
Հունվարի 13-14-ը Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի Գավաթի փուլին առաջին անգամ Հայաստանը կունենա մասնակից ի դեմս Գլեբ Մոսեսովի։