Logo

«Գլադիատորը երբեք չի ընտրում մրցակցին». Մախաչևը՝ Ծառուկյանի փոխարեն Մոյկանոյի հետ մենամարտելու մասին

16:02 / 18.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը հայտարարել է, որ իր համար կարևոր չէ, թե ում հետ օկտագոն դուրս կգա. միևնույն է տապալելու է մրցակցին:

«Ալի Աբդել-Ազիզը մտավ սենյակ ու ինձ ասաց այդ լուրը: Խենթություն է, բայց ես պատրաստ եմ: Երբ գլադիատորն ասպարեզ է մտնում, երբեք չի ընտրում իր մրցակցին: Երբեք: Պարզապես ուղարկեք ինձ պայմանագիրը, ահա և վերջ: Կարևոր չէ, թե ում հետ օկտագոն դուրս կգամ. միևնույն է տապալելու եմ նրան»,- ասել է Մախաչևը UFC-ի հրապարակած տեսանյութում:
 


ESPN-ի եթերում խոսելով արդեն նոր մրցակցի մասին՝ Իսլամ Մախաչևը Մոյկանոյին «կանխատեսելի» է անվանել. «Նա վտանգավոր տղա է, վերջին շրջանում մի քանի լավ մենամարտ է անցկացրել: Նա դեռ վտանգավոր է: Ես հարգում եմ նրան, քանի որ նա ընդունեց այս մենամարտը: Նա էլ պետք է շնորհակալ լինի, քանի որ ես նրան տիտղոսային մենամարտի հնարավորություն եմ տվել: Նրա մասնակցությամբ մի քանի մենամարտ դիտել եմ, բայց պետք է նորից ուսումնասիրենք: Նա շատ կանխատեսելի է: Գիտեմ՝ ինչպես է պայքարում: Լավ ըմբիշ է, բայց ես երբեք մեջքս չեմ տալիս մրցակցին: Չեմ ուզում նրան որևէ հնարավորություն տալ, բայց ես նրան հարգում եմ: Եկեք կազմակերպենք այս մենամարտը բոլորի համար: Ես չեմ պատրաստվում հեռանալ առանց կռվելու»:

Հիշեցնենք, որ UFC 311-ի գլխավոր մենամարտում Իսլամ Մախաչևի մրցակիցը պետք է լիներ հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որը վնասվածքի պատճառով ստիպված է եղել հրաժարվել պայքարից:

UFC 311-ը կկայանա հունվարի 19-ին և կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում (iOSAndroid)՝ սկսած ժամը 05:00-ից:

Ինչպես է Արման Ծառուկյանը ստացել վնասվածքը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ