Logo

«Գիտեմ, որ «Կոմոյում» ենք, բայց մեր հանդեպ պետք է ավելի շատ հարգանք լինի». Ֆաբրեգաս

03:24 / 26.01.2025Ֆուտբոլ
null

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն Ա Սերիայի 22-րդ տուրում «Ատալանտայից» կրած 1-2 հաշվով տնային պարտությունից հետո դժգոհել է մրցավարությունից, հաղորդում է իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

«Գասպերինիի հետ որոշ բառեր փոխանակեցինք, բայց դա հանդիպման լարվածության պատճառով էր: Ինձ ասում են, որ չեմ կարող խոսել մրցավարի հետ: Ես գիտեմ, որ մենք «Կոմոյում» ենք, բայց մեր հանդեպ պետք է ավելի շատ հարգանք ու անաչառություն լինեն: Ուրիշ ոչինչ չեմ ասի, այլապես կասեն՝ լաց է լինում: 

Տեսնելով, որ «Ատալանտան» ժամանակ է ձգում, իսկ մրցավարը ոչինչ չի անում՝ լցվում եմ հպարտությամբ, քանի որ դա նշանակում է, որ նրանք պայքարում են մեր դեմ: Այստեղ մրցակիցների համար միշտ պետք է դժվար լինի»,- ասել է Ֆաբրեգասը:

Սեսկ Ֆաբրեգասից ասուլիսի ժամանակ նաև կարծիք են հարցրել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին տուրում կայանալիք «Բարսելոնա» - «Ատալանտա» խաղից. «Ինձ չի հետաքրքրում՝ «Ատալանտան» կարո՞ղ է հաղթել այդ խաղը, թե՞ ոչ: Ինձ հետաքրքրում է միայն «Կոմոն»»:

«Նապոլին» հաղթեց «Յուվենտուսին» և ամրապնդվեց առաջին տեղում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ