Logo

Գիմնազիադա. Հայ բռնցքամարտիկները երկուական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել

21:21 / 29.10.2024Բռնցքամարտ
null

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող բռմցքամարտիկները չորս մեդալ են նվաճել։

ՀԲՖ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` Տիգրան Կիրակոսյանը (46 կգ) և Հայկ Թադևոսյանը (67 կգ) հասել են եզրափակիչ, սակայն պարտվել են վճռորոշ մենակամարտում, կանգնել պատվո հարթակի երկրորդ ամենաբարձր աստիճանին և արժանացել արծաթե մեդալի։ Տիգրան Մակիչյանը (60 կգ) և Սամվել Ասլանյանը (63 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։

Համաշխարհային գիմնազիադային մասնակցում է 70 երկրի 5400 մարզիկ, որոնք հանդես են գալիս 26 մարզաձևերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ