Logo

Գիգզը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը

14:59 / 09.02.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը քննադատել է «Կարմիր սատանաների» ղեկավարությանը մեկ տասնամյակի ընթացքում վատ որոշումներ կայացնելու համար և կոչ է արել աջակցել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, հաղորդում է The Sun-ը:

«Ինչպես ցանկացած բիզնեսում, համալրումը պետք է ճիշտ լինի, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» վերջին 10 տարիներին այդպես չէ: Մենք պարզապես մեկը մյուսի հետևից վատ որոշումներ ենք կայացրել։ Այժմ հարցն այն է, թե արդյոք Ռուբեն Ամորիմը կստանա՞ այն խաղացողներին, որոնք իրեն պետք են: Եվ ամենակարևորը` աշխատելու բավարար ժամանակ կստանա՞:

Մենք հիմա վատ վիճակում ենք, բայց առաջին հերթին պետք է ասեմ, որ ինձ շատ դուր է գալիս Ամորիմը։ Ժամանակի և հնարավորության դեպքում Ամորիմը լավ կաշխատի: Բայց մենք հիմա հեռու ենք նորմալ մակարդակից»,- ասել է լեգենդար ուելսցին:

24 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 29 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ