Logo

Գիգզի ռեստորանը փակվել է խոշոր պարտքերի պատճառով

17:34 / 19.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզի՝ Մանչեսթերում գտնվող ռեստորանը փակվել է, գրում է The Sun-ը:

George's Dining Room and Bar կոչվող ռեստորանը, որը բացել էր ուելսցին իր 2 ընկերների հետ 2014 թվականին, փակվել է խոշոր պարտքերի պատճառով:

Հարկերից խուսափելու և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով պարտքերի ընդհանուր թիվը կազմել է 560 հազար ֆունտ:

Ռեստորանի աշխատակիցներից մեկը խոստովանել է, որ անձնակազմի համար ռեստորանի փակումը մեծ անակնկալ է եղել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ