Logo

Ղազախստանի նախագահը Ռիբակինային պարգևատրել է շքանշանով

13:23 / 09.11.2025Թենիս
null

WTA-ի տարվա Ամփոփիչ մրցաշարում հաղթած, աշխարհի 6-րդ ռակետ Ելենա Ռիբակինային Ղազախստանի նախագահը պարգևատրել է Բարիսի 3-րդ աստիճանի շքանշանով, հաղորդում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Դուք ցուցաբերեցիք բացառիկ հմտություն և անսասան կամք՝ հաղթելու այս հեղինակավոր մրցաշարը, որը, ըստ էության, ամփոփում է թենիսի տարին։

Ես իմ անկեղծ երախտագիտությունն ու սրտանց շնորհավորանքներն եմ հայտնում այս հիանալի նվաճման կապակցությամբ, որը կմնա ղազախական և համաշխարհային թենիսի պատմության մեջ։

Այս մարզական հաղթանակի կապակցությամբ և թենիսի զարգացման ու մեր երկրում դրա մասսայականացման գործում Ձեր նշանակալի ներդրման ճանաչման համար ես ստորագրել եմ հրամանագիր՝ Ձեզ պարգևատրելով Բարիսի 3-րդ աստիճանի շքանշանով։

Մաղթում եմ Ձեզ բարեկեցություն, քաջառողջություն և նոր մարզական նվաճումներ՝ ի շահ Ղազախստանի Հանրապետության»,- հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Հիշեցնենք, որ Ռիադում կայացած մրցաշարի եզրափակիչում Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհին հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ