Logo

Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստները` Հայաստանից կրած պարտության մասին

14:42 / 08.06.2024Ֆուտբոլ
null

Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստները Meta-ratings.kz-ի հետ զրույցում խոսել են ընկերական խաղում Հայաստանից 1-2 հաշվով կրած պարտության մասին.

Ալիբեկ Կասիմ. «Ծանր, բայց միևնույն ժամանակ` լավ խաղ էր։ Մենք ամբողջությամբ պատրաստ էինք խաղին, բայց չկարողացանք իրացնել մեր պահերն ու հեշտ գոլեր բաց թողեցինք։ Կարող եմ ասել, որ արել էինք ամեն ինչ` հաղթելու համար։ Մենք ամբողջությամբ նվիրվեցինք, սակայն հաջողությունը մեր կողմում չէր։ Սա ֆուտբոլ է և պարտությունները նույնպես նրա մի մասն են։ Կվերլուծենք և կփորձենք շտկել սխալները»։

Նուրալի Ալիպ. «Շնորհակալ եմ այն 15 երկրպագուներին, որենք եկել էին Երևան` մեզ աջակցելու։ Ինչ վերաբերում է բուն խաղին, չկարողացանք կատարել Ռուսլան Տախիրովիչի ցուցումները։ Մարզչական հրահանգն այն էր, որ դիմադրենք մեկնարկային 15-20 րոպեների ճնշմանը։ Ցավոք, գոլ բաց թողեցինք արդեն չորրորդ րոպեին։ Խաղասկզբում բաց թողած ինքնագոլը կոտրեց մեզ հոգեբանորեն։ Վստահ եմ` եթե հաշիվը 0-0 լիներ, կիրացնեինք մեր երեք իրական գոլային պահերից մեկը, որոնք ստեղծեցինք առաջին խաղակեսում։ Նկատեցի, որ Հայաստանի հավաքականի ձախ եզրը շատ ակտիվ է. այնտեղ խաղում են Նաիր Թիկնիզյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Նրանք Հայաստանի հավաքականի առաջատարներն են»։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղում չորրորդ րոպեին ղազախներից ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Մարոչկինը, 58-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առավելությունը կրկնապատկեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, իսկ հյուերի միակ գոլը մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին խփեց Բաուրժան Իսլամխանը, որը դիպում իրացրեց 11-մետրանոցը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա