Ղազախստանցի միլիարդատեր Միխայիլ Լոմաձեն դարձել է անգլիական «Ուիքոմ Ուոնդերերս» ակումբի սեփականատերը, հաղորդում է BBC-ն։
Լոմաձեին պատկանող Blue Ocean Partners Ltd ընկերությունն ամերիկացի գործարար Ռոբ Կուհիգից գնել է ակումբի բաժնետոմսերի 90 տոկոսը։ Գործարքի արժեքը չի հրապարակվում։
«Ուիքոմ Ուոնդերերսը» խաղում է Անգլիայի երրորդ դիվիզիոնում։ 2020/21 մրցաշրջանում թիմը հանդես է եկել Անգլիայի Չեմպիոնշիփում։
Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց ցուցակում Միխայիլ Լոմաձեն զբաղեցնում է 581-րդ տեղը, 48-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 5,7 միլիարդ դոլար։