Վահագն Հայրապետյանը հեռացել է ղազախական «Ակժայիկից», որտեղ ելույթ էր ունենում ապրիլից։
Կես տարվա ընթացքում 26-ամյա կիսապաշտպանը Ղազախստանի Առաջին լիգան ներկայացնող ակումբում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։
Ֆասթ Մեդիայի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում Վահագն Հայրապետյանը պատմել է ղազախական ակումբում անցկացրած ժամանահատվածի մասին։
««Ակժայիկում» խաղալու տարբերակը պատահական առաջացավ։ Իմ դիրքի խաղացող էին փնտրում։ Իմ տարբերակն առաջարկել էին ակումբին, և այդպես տեղափոխվեցի։ Այնտեղ շատ բան տեսա, շատ բան սովորեցի։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Կարող եմ ասել, որ հանգիստ սրտով եմ վերադառնում տուն։
Այնտեղ ավելի շատ ուժային ու երկար փոխանցումներով ֆուտբոլ են խաղում։ Միայն այն ակումբներն են խաղում կարճ փոխանցումներով, որոնք շանս են տալիս իրենց ակադեմիայի սաներին։
Այժմ պատրաստվում եմ մի քիչ հանգստանալ և ժամանակ անցկացնել հարազատներիս հետ։ Առաջիկայում կտեսնենք, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս»,- նշել է հայ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Վահագն Հայրապետյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», «Ալաշկերտում», «Նոայում» ու Մոսկվայի «Կայրաթում»։