Logo

Գործարար Խորդի Թերմեսը մտադիր է առաջադրվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում

18:22 / 23.07.2024Ֆուտբոլ
null

Գործարար Խորդի Թերմեսը պատմել է, որ մտադիր է առաջադրվել կատալոնական «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին, տեղեկացնում է AS-ը:

 ««Բարսելոնան» ավելացրել է պարտքը և կրճատել ակտիվները: Ֆինանսական տեսանկյունից ակումբը ավելի վատ վիճակում է, քան մինչև Լապորտայի նախագահ ընտրվելը: Մենք նույնիսկ մարզադաշտ չունենք: Կատալոնիայում կան շատ հզոր ընկերություններ, որոնք կարող են վերակառուցել «Կամպ Նոուն»: Կարծում եմ՝ ընդհանրապես կարիք չկա բանակցություններ վարել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Լավ մասնագետները հեռանում են «Բարսայից», իսկ ես ուզում եմ, որ նրանք հերթ կանգնեն այստեղ աշխատելու համար:

«Բարսելոնան», ինչպես ցանկացած ակումբ, պետք է գումար վաստակի: Տեսե՛ք, շատ ֆուտբոլային ակումբներ ունեն 1,2-1,3 տոկոս  շահույթ: Կարծում եմ՝ այն կարող է ավելացվել նույնիսկ մինչև 5 տոկոս, և դա կարելի է անել առանց 700-800 միլիոն եվրո ծախսելու: Ասածիս վառ ապացույցը «Ժիրոնան» է, որի բյուջեն կազմում է 60 միլիոն եվրո. այդ թիմը մեզ ավարտված մրցաշրջանում 8 գոլ խփեց: Հենց դա է ճիշտ քաղաքականությունը»,- ասել է Խորդի Թերմեսը:

Bizum բանկային ծառայության ստեղծողը կատալոնական ակումբի սոսյոսների թվում է:

Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին վերադարձել է 2021 թվականի մարտի 7-ին: «Բլաուգրանայի» նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան 2026 թվականին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ