Logo

Գեյե. «Մբապեն ինձ հետ դիտում էր «Էվերթոնի» բոլոր խաղերը, Մեսին հետաքրքրված չէր»

12:32 / 20.02.2024Ֆուտբոլ
null

«Էվերթոնի» կիսապաշտպան Իդրիսա Գեյեն պատմել է, թե ինչպես էր ֆրանսիական ՊՍԺ-ում խաղալու տարիներին հետևում լիվերպուլյան թիմի ելույթներին: Սենեգալցին «Էվերթոնից« տեղափոխվել էր Փարիզ, բայց շարունակում էր երկրպագել իր նախկին թիմին, ինչպես նաև համոզում էր ՊՍԺ-ի ֆուտբոլիստիներին միասին հետևել խաղերին:

«Մբապեն սիրում էր ինձ հետ դիտել «Էվերթոնի» բոլոր խաղերը, Մեսին՝ ոչ: Լեոյին համոզել չէր ստացվում:

«Էվերթոնի» անհաջողությունների ժամանակ սիրում էր կատակներ անել Յուլիան Դրաքսլերը: Նա ասում էր, որ թիմը դուրս է մնալու ԱՊԼ-ից, իսկ ես ասում էի, որ նման բան չի լինի:

Երբ «Կրիսթալ Փելասի» դեմ վերջին տուրի խաղում «Էվերթոնը» փրկվեց, նա ասաց, որ իմ բախտը բերեց: Իսկ ես նրան ասացի. «Տեսա՞ր: Ես քեզ ասում էի, որ պետք է «Էվերթոն» տեղափոխվեիր, բայց ինձ չէիր լսում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն:

Հիշեցնենք, որ Գեյեն ՊՍԺ-ից «Էվերթոն» է վերադարձել 2022 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ