Logo

Գևորգյան. «Ինձ համար այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է»

12:32 / 27.12.2025Ֆուտբոլ
null

«Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը խոսել է Հայաստանի 2025թ. լավագույն մարզիչ ճանաչվելու մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ինձ համար այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, բոլոր երկրպագուներին, որոնք միշտ աջակցել, հավատացել ու եղել են մեր կողքին։

Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանն ու աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը։ Շնորհակալ եմ ինձ քվեարկողներին, տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է»,- ասել է 38-ամյա մասնագետը։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ