Logo

Գևորգ Տարախչյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

19:09 / 09.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 23-ամյա հարձակվող Գևորգ Տարախչյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տարախչյանը «Բանանցի» (ներկայիս՝ «Ուրարտու») մարզադպրոցի սան է և 2020 թվականի մայիսին իր նորամուտն է նշել «Ուրարտուի» գլխավոր թիմում։ Երիտասարդ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Սևանում», «Նոայում» և ԲԿՄԱ-ում։

Տարախչյանի նախորդ թիմը Երևանի «Ալաշկերտն» է, որտեղ հանդես էր գալիս այս տարվա փետրվարից։

Հայաստանի  առաջնություններում Տարախչյանն անցկացրել է 120 հանդիպում։

Հարձակվողը ելույթ է ունեցել Հայաստանի Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ19 և Մ21 հավաքականներում, իսկ 2024 թվականի հունիսի 4-ին Սլովենիայի թիմի դեմ ընկերական խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ