Logo

Գևորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»

19:36 / 10.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը վինգեր Գևորգ Տարախչյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Fast Media-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով՝ Տարախչյանի ծառայություններով հետաքրքրված են Ուկրաինան, Իրանը և Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող ակումբներ։

22-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» վերադառնալուց հետո 29 խաղում խփել էր 3 գոլ։

Նախկինում նա հանդես է եկել նաև «Սևանում», «Նոայում» ու Երևանի ԲԿՄԱ-ում։ Տարախչյանը 1 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա