Logo

Գևորգ Տարախչյան․ «Լավ մարզավիճակում եմ, ինձ լավ եմ զգում իմ հարազատ ակումբում»

16:19 / 20.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» նորեկ Գևորգ Տարախչյանը խոսել է երևանյան ակումբ վերադառնալուց հետո առաջին խաղի մասին։ 21-ամյա հարձակվողը սեպտեմբերի 19-ին մասնակցել էր Չարենցավանի «Վանի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպմանը (3-1):

«Կարծում եմ՝ լավ հանդիպում ստացվեց, կարող էինք խաղի սկզբում ավելի մեծ առավելություն ունենալ՝ ճիշտ օգտագործելու դեպքում մեր ունեցած պահերը, որոնք քիչ չէին առաջին խաղակեսում։ Նաև շատ ուրախ եմ, որ արժանացա մարզչի վստահությանն ու մեկնարկային կազմում դուրս եկա խաղադաշտ։ Ինձ շատ լավ էի զգում, կանեմ այնպես, որպեսզի շարունակական լինի։

Խաղերը հեշտ չեն, բոլոր թիմերը որոշակիորեն այլ տրամադրվածությամբ են մտնում  խաղադաշտ, քանի որ չեմպիոնի դեմ են խաղում։ Կարծում եմ՝ խաղից խաղ ավելի լավ ելույթներ կունենանք ու կուրախացնենք մեր երկրպագուներին ավելի շատ հաղթանակներով։

Լավ մարզավիճակում եմ, ինձ լավ եմ զգում իմ հարազատ ակումբում, օր-օրի ավելի եմ ներգրավվում թիմում, ընտելանում։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին կրկնել նախորդ տարվա արդյունքները»,- Գևորգ Տարախչյանի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողն օրեր առաջ ԲԿՄԱ-ից էր տեղափոխվել «Ուրարտու»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա