Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» եզրային հարձակվող Գևորգ Ղազարյանն ավարտել է մարզական կարիերան: Այս մասին հայտնում է «Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան և ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
35-ամյա Ղազարյանն ընդգրկվել է «Արարատ-Արմենիան» գլխավորող Վարդան Մինասյանի մարզչական շտաբում:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան սկսել էր 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել էր «Բանանցում» (ներկայումս՝ «Ուրարտու») Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուոմ» և «Շավիշում», կիպրական «ԱԵԼ Լիմասոլում»:
Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 76 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:
Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն