Պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսը մարզվում է «Փյունիկի» կազմում և, ամենայն հավանականությամբ, պայմանագիր է կնքելու Հայաստանի նորընծա չեմպիոնի հետ։ Այդ մասին հայտնել է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
28-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնի «Սպորտինգի» սան է և կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում, մասնավորապես` «Վիտորիա Գիմարայեշում», «Անադիայում», «Վիեզլայում», «Մաֆրայում», «Տրոֆենսեում», «Լեյրայում»։ Պարեդեսը «Շավիշում» եղել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ակումբակիցը։ Հարձակվողի նախորդ ակումբը «Ֆեյրենսեն» էր, որի կազմում 61 խաղում 3 գոլ է խփել։