Logo

Գևորգ Ղազարյան. «Հրաժեշտի ժամանակն է եկել»

14:20 / 31.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

35-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութը՝ կատարելով հետևյալ գրառումը․ «Հրաժեշտի ժամանակն է եկել»։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, Գևորգ Ղազարյանն ընդգրկվելու է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում: Նա 2022 թվականին է միացել երևանյան ակումբին։ Նախորդ խաղերում նա թիմի տեխնիկական գոտում էր։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը կարիերան սկսել էր 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել է նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուում»,«Շավիշում» և Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլում»:

Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 75 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա